Գլխավոր Ավելին

Հաստ աղու hսկա՝ 10սմ երկարությամբ տեղային քաղցկեղի էնդոսկոպիկ հեռացում 

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայությունում շարունակվում են իրականացվել բարդ վիրահատություններ։ 62-ամյա պացիենտը դիմել է Էնդոսկոպիայի ծառայություն՝ կոլոնոսկոպիա իրականացնելու համար։ Կոլոնոսկոպիա իրականացնելիս սիգմայաձև աղում հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ գոյացություն, որը գնահատվել է որպես ոչ խորը աճով քաղցկեղ :

Էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Կարեն Մանուկյանի կողմից, անեսթեզիոլոգ Լևոն Թորոսյանի մասնակցությամբ կատարվել է հաստ աղու hսկա՝ 10սմ երկարությամբ տեղային քաղցկեղի էնդոսկոպիկ հեռացում դիսսեկցիայի մեթոդով: Վիրահատության շնորհիվ հաջողվել է պահպանել պացիենտի աղիքի ամբողջականությունը, հակառակ դեպքում կկատարվեր բաց վիրահատություն աղիքի մասնահատումով: Սա հերթական դեպքն է, երբ ժամանակին կատարած կոլոնոսկոպիան կանխում է աղիքի քաղցկեղի առաջացումը:

×
facebook sharing button facebook